BlogNews.am-ի հետ հարցազրույցում երգչուհի Դալիթան պատմել էր Մալթայում կայանալիք երաժշտական փառատոնի մասին, որին, ի դեպ, արդեն երկրորդ անգամ է մասնակցում: Օրեր առաջ կայացած մրցույթում երգչուհին ներկայացել է որպես հատուկ հյուր: 

Փառատոնը տեղի ունեցավ մայիսիս 28-ից հունիսի 2-ը, որին մասնակցում էին իրենց մշակույթը ներկայացնող տարբեր երկրներ: Դալիթան կատարեց հայկական ֆոլկ-մոդեռն երկու երգ՝ «Մենք ենք, սարերը մեր» (Ինգա և Անուշ Արշակյաններ), «Հու-հա» (Սիրուշո), ռուսական լեզվով երեք երգ, որոնցից մեկը՝ Առնո Բաբաջանյանի երգը, և երկու երգ անգլերենով: Բոլոր երգերն ընտրվել և հաստատվել էին կազմակերպիչների կողմից: 

«Փառատոնի ընթացքում անակնալ տեղի ունեցավ. կազմակերպիչներից մեկը, շատ հավանելով Դալիթային, հրավիրեց մասնակցելու Miss European Beauty 2017 մրցույթին, որն անցկացվում է այս օրերին Մալթայում: Պատկերացրեք՝ հայկական գեղեցկությունը գերեց Մալթային, և Դալիթան հաղթեց Գրան Պրի մրցանակը՝ արժանանալով Young Miss European Beauty 2017 տիտղոսին»,- պատմում է Դալիթայի մայրը՝ Իզաբելլան: 

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել