Հեղինակավոր աղբյուր Բենժամին Հեսկինը համացանցում նոր լուսանկարներ հրապարակեց, նաև տեղեկություն ապագա iPhone 8-ի չափերի մասին, որի թողարկումը սպասվում է այս տարվա աշնանը:

Դատելով արտահոսքից՝ ֆլագմանն իր նախորդներից ավելի մեծ և ծանր կլինի:

EnterTrain-ը հաղորդում է, որ iPhone 8-ի չափերը կլինեն՝ 143,59х70,94х7,57 մմ, մինչդեռ iPhone 7-ի չափերն են՝ 138,3х67,1х7,1 մմ:

Ներկայումս սպասվում է, որ նորույթը կներկայացվի այս տարվա սեպտեմբերի 17-ին:

Միաժամանակ մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ սմարթֆոնի շնորհանդեսը կհետաձգվի արտադրության բարդությունների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել