Life.panorama.am-ը գրում է.

Սկսած ժամանակից, մինչեւ նվերներ՝ մեր տանը ամեն բան երկու մասի է բաժանվում. Նելլի

Երկու երեխաներ մայրիկ երգչուհի Նելլին Life.panorama.am-ին պատմել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը իրենց ընտանիքում տիրող տոնական տրամադրության ու անելիքների մասին:

«Մենք ամեն տարի պարտադիր նշում ենք երեխաների տոնը, նվերներ գնում ու տարբեր ժամանցային կենտրոններ այցելում, սակայն այս տարի մեր ընտանեկան գրաֆիկը մի փոքր շեղում կունենա, քանի որ աշխատանքի բերումով առաջին հերթին պետք է զբաղվեմ համերգային ծրագրով, որն այսօր կկայանա «Դալմա գարդեն մոլում»: Դրանից հետո եւս մեկ համերգային ծրագիր կկայանա արդեն «Տաշիր» մոլում. այնպես որ, բոլորին հրավիրում ենք մեզ հետ այս գեղեցիկ տոնը նշելու: Ի դեպ՝ այս համերգներն ինքս եմ կազմակերպել՝ նվիրված բոլոր երեխաներին, դե իսկ ավելի ուշ իմ երեխաների հետ կնշենք տոնական օրը»,- պատմեց Նելլին:

Ամիսներ առաջ երգչուհին եւս մեկ դուստր լույս աշխարհ բերեց: Արդեն երկու դստրիկների մայրիկը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի ամիս է, ինչ իրենց տանը ամեն բան երկու մասի է բաժանվում.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել