Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ է մտնում արգելքը, ըստ որի միգրանտ-վարորդները չեն կարող նստել մեքենայի ղեկին առանց ռուսական վարորդական վկայականի:

«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ,  «Ճանապարհային երթևեկությԱՆ անվտանգության» մասին օրենքում և Վարչական պատասխանատվության օրենսգրքում փոփոխությունները կատարվել են դեռ 2013-ին: Դրա պատճառով առանց աշխատանքի կարող է մնալ մոտ 10 հազար մարդ:
Օրենքը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին, ովքեր աշխատում են որպես վարորդ:  

Ռուսական վարորդական վկայական չունենալու  դեպքում իրավախախտին սպառնում է մինչև 50 հազար ռուբլի տուգանք:  Իրավախախտն այս դեպքում համարվում է ոչ թե վարարդը, այլ գործատուն, ով պարտավոր է հետևել օրենքի պահանջին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել