Ներկայացնում ենք, թե ինչ անել առավոտյան բերանում տհաճ համ զգալու դեպքում:

 

1. Դառը համ

Խոսում է օրգանիզմում լեղու կուտակման մասին: Նշանակում է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունես:

Հնարավորինս շատ ջուր խմիր, սննդակարգիցդ բացառիր յուղոտ, տապակած, մարինացված, աղի մթերքները: Եթե խնդիրը չի վերանում, բժշկի դիմիր:

Դառը համի պատճառ կարող է լինել նաև սննդի վատ մարսումը:

Հնարավորինս շատ թարմ մրգեր և բանջարեղեն կեր: Կարելի է բույսերով թեյեր խմել՝ ձիաձետով, կալենդուլայով, անանուխով:

Եվս մեկ պատճառ է ալկոհոլի հաճախ օգտագործումը:

Սպիրտային խմիչքները բացառիր, լյարդի մաքրման կուրս արա: Սահամանափակիր յուղոտ և քաղցր մթերքների օգտագործումը:

2. Ջրածնի սուլֆիդի համ

Եթե առավոտյան այսպիսի համ ես զգում բերանումդ, նշանակում է՝ ստամոքսդ անբավարար ստամոքսահյութ է արտադրում: Այսպես լինում է ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:

Պետք է ավելի կծու և տապակած սնունդ ուտել: Չափից շատ մի կերեք, հատկապես գիշերը:

3. Աղի համ

Շուրթերիդ աղը կվերանա, եթե օրական 2 լ ջուր խմես: Այս խնդիրը ծանոթ է ալկոհոլով տարված մարդկանց:

4. Քաղցր համ

Բերանի քաղցր համը, հատկապես առավոտները, նշան է, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է:

Բերանում պարբերաբար քաղցր համ զգալու դեպքում պետք է բժշկի դիմել:

5. Թթու համ

Ստամոքսի բարձր թթվայնության նշան է:

Յուղոտ, կծու և քաղցր սննդից հրաժարվելը կօգնի: Նաև բժշկի գնացեք: Բերանի թթու համը կարող է նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման հետևանք լինել:

6. Երկաթի համ

Բերանում մետաղի համը խոսում է պարոդոնտոզի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների մասին:

Այս զգացողությունը կարող է լինել նաև ծանր մետաղներով թունավորումից հետո:

Այս համը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի հետևանքով:

Ծխելն ատամնաբույժի հնարավորինս հաճախ դիմելու պատճառ է: Ծխելու դեպքում տհաճ համ կարող է առաջանալ բերանի խոռոչում միկրոբների առատության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել