Operativ.am-ը գրում է․

Հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում տեսնում ենք, թե ինչպես է ռուս առաջնորդը ձեռքը մեկնում դեպի աղավնին՝ կարծես նրան ողջունելով: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:

Լրագրող Դմիտրի Սմիրնովի կողմից հրապարակված ձայնագրությունն արդեն հարյուրավոր «լայքեր» և «թվիթներ» է հավաքել:

Օգտատերերը սկսել են ենթադրել, թե ով է իրականում թռչունը: Որոշ օգտատերեր կատակել են, թե իրականում նախագահին բարևել է ոչ թե աղավնին, այլ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը, ով թաքնվել է: Իսկ որոշ օգտատերեր ենթադրել են, թե թռչունը կապ ունի Դոնալդ Թրամփի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել