Araratnews.am-ը գրում է․

Image result

Հայաստանում շուտով կարգելվեն աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները: Araratnews.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Կառավարությունում մշակվում է ծրագիր, որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը:

Ըստ նույն աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:

Այս փոփոխության պատճառներից մեկն այն է, որ աջակողմյան կառավարմամբ մեքենաները նախատեսված չեն Հայաստանում, նաև շատ են նման մեքենաների մասնակցության վթարների թիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել