Картинки по запросуՄոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորիկը Հայաստան չի ներթափանցի: Այս մասին այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսպիսի կարծիք կա մեր հասարակության մեջ, թե Մոսկվայի կլիմայական պայմանները ներթափանցում են Հայաստան: Ուզում եմ հանգստացնել և ասել, որ այդպես չէ: Անհանգստություն կա, թե Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան: Պետք է ասեմ, որ այդ ճակատը, որը ձևավորվել էր Արկտիկայից ներթափանցած -5 աստիճան ջերմաստիճան ունեցող և Միջերկրական ծովի բարձրացած +20 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային զանգվածների բախումից, այսինքն՝ մոտ 25 աստիճան ջերմաստիճանային տարբերությամբ հոսանքների բախումից, արդեն հասել է Սիբիր: Մենք մտավախություն չունենք այս պահին, որ այդ փոթորկաբեր ճակատը կարող է հասնել Հայաստան: Մեր հանրապետությունում առաջիկա օրերին, երեկոյան ժամերին կարող է դիտվել ամպրոպ և քամու ուժգնացում, բայց այդպիսի փոթորիկ չի կանխատեսվում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել