Քսան չէ, հարյուր քսան միլիոն պետք է հատկացնեին մահափորձի արդյունքում վիրավորված նախագահի թեկնածուին բուժելու համար։ Սա պետության և նախագահի ինստիտուտի դերի ամրապնդման մասին է խոսում։
Այնուամենայնիվ, դա բոլորիս է զարմացնում, քանզի նման սոցիալական վիճակում գտնվող հանրության համար դա ահռելի ծախս է։ Մի՞թե չէին կարող ապահովագրել բոլոր թեկնածուներին, և նման դեպքերի համար վճարեին ապահովագրական կազմակերպությունները։ Կառավարությունը լավ կաներ՝ մտածեր սրա մասին ու նախօրոք։ Նման գումարներ վաղուց պետք է հատկացներ աշխատատեղեր բացելու համար, որտեղ աշխատողները կանխատեսեին նման ռիսկերն ու կանխարգելեին, վնասազերծեին նման իրավիճակները, ոչ թե թողնեին՝ «դանակը ոսկորին հասներ» ու նոր քայլեր ձեռնարկեին։
Նմանօրինակ որոշումներ, կարծում եմ, էլի են եղել, որոնք այսպիսի հնչեղություն չեն ստացել, բայց պետք է մտածեն ապագայի համար, որ աբսուրդի թատրոն չխաղան այլևս։ Սա ուղղակի ընդգծում է կառավարության անգործությունը կամ անկարողությունը, որի համար որոշում կայացնողները, իսկ այս դեպքում նախօրոք չմտածողները պետք է հեռանան՝ տեղը զիջելով կարողներին։ Այ սենց բաներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել