Մայիսի 30-ին համացանցում հրապարկվել է Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի միջև վիճաբանության տեսանյութը: Սկանդալը ծագել է Ուկրաինայում Սաակաշվիլիի քաղաքական կուսակցության պաշտոնական գրանցման համար ստեղծվող խոչընդոտների պատճառների մասին զրույցի ժամանակ: Օդեսայի նախկին նահանգապետի խոսքով՝ արդարադատության նախարարը մերժել է գրանցել նրա կուսակցությունը, ընդ որում՝ գրանցելով «Միխայիլ Սաակաշվիլիի դաշինք» անվանումով քաղաքական ուժը մեկ այլ անձի անունով, որը դրա համար հատուկ փոխել է իր անունը: Պետրենկոն իր հերթին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Սաակաշվիլին կուսակցության անվանափոխման վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: «Ի՞նչ կապ ունենք մենք: Դուք ուղղակի սրիկա եք»,- նշել է Սաակաշվիլին: Դրանից հետո նրանց միջև լեզվակռիվ է սկսվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել