Նա օպերային արվեստի և Սան Լորենցոյի ֆուտբոլային թիմի երկրպագու է:

Անկողին է մտնում երեկոյան 21:30-ին և արթնանում առավոտյան 4:30-ին:

Նա ինքն է պատրաստում իր ուտելիքը:

Երթևեկում է հասարակական տրանսպորտով, ապրում է համեստ բնակարանում:

Հրաժարվում է հարցազրույցներ տալ:

2001-ին այցելել է ապաստարան՝ համբուրելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 12 մարդու և լվանալու նրանց ոտքերը:

Խստորեն քննադատում է հոգևորականներին, որոնք հրաժարվում են կնքել միայնակ մայրերի երեխաներին:

2012-ին իր մի ելույթում նա «եկեղեցու սպասավորներին մեղադրել է կեղծ բարեպաշտության համար՝ մոռանալու, որ Հիսուս Քրիստոսը լողացրել է բորոտներին և կերել մարմնավաճառների հետ:

Նա քննադատում է Արժույթի միջազգային հիմնադրամին և ազատ շուկայական կապիտալիզմը՝ չքավորությանը նպաստելու համար:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել