Life.panorama.am-ը գրում է.
Լուիզան ինձ խոստացավ՝ ասելով «Եթե կիսամեռ լինեմ,  միևնույն է, ծննդյանս օրը կխաղամ «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը. Սուրեն Շահվերդյան
Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն իր միկրոբլոգում հայտնել է, որ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին՝ ժամը 20։00-ին:
 
Ռեժիսորի այս հայտարարությունը իսկական իրարանցում է  առաջացրել, շատերը անհանգստացած են ու հետաքրքրված, թե ինչ հիվանդության մասին է խոսքը:
 
Life.panorama.am-ը կապ հաստատեց Սուրեն Շահվերդյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ հիվանդությամբ է տառապում դերասնուհին:
 
«Ինքս չգիտեմ՝ ինչ հիվանդության մասին է խոսքը: Վաղ առավոտյան ինձ զանգեց Լուիզան, ու ասաց՝ «Սուր, վատ եմ», որից հետո երկար ժամանակ լռեց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել