Երգիչ Միհրան Ծառուկյանը օրեր առաջ նոր տեսահոլովակ է նկարահանել, որի մանրամասները և լուսանկարները պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը տրամադրել է BlogNews.am-ին: «Հարց չկա»․ այսպես է կոչվում երգի նոր աշխատանքը, որը, ի դեպ, նվիրված է երեխաներին. «Սա Միհրանի առաջին երգն է` նվիրված երեխաներին: Շատ հաճելի և դրական երգ է ստացվել, կարծում եմ՝ շատերին հոգեհարազատ կլինի»:

Արմենը նշում է, որ բավականին բարդ են անցել նկարահանումները, գրեթե մի ամբողջ օր ստեղծագործական խումբն աշխատել է: Իսկ Միհրանի կերպարի մասին խոսելով՝ նշեց. «Միքսել ենք երկու շատ կարևոր բան՝ Միհրանին իր վիճակի մեջ, որում արդեն հեռուստադիտողy սովոր է տեսնել, և մի փոքր հեքիաթային կերպար, որում հայտնվել է երգիչը»:

Տեսահոլովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, երգը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը և Ռիչարդ Մադլենյանը: Տեսահոլովակի պրեմիերան կլինի հունիսի կեսերին:

 

    

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Արմեն Պետրոսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել