«Ծառուկյան» դաշինքի 3 պատգամավոր մանդատ է ստացելPanARMENIAN.Net-ը գրում է.

Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրություն է կազմել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի երեք պատգամավորին` Նորա Առուստամյանին, Գևորգ Պետրոսյանին և Հակոբ Նազարյանին մանդատ տրամադրելու վերաբերյալ և շնորհավորել նրանց:

Վերջիններս իրենց հետ թղթի վրա գրված երդման տեքստ էին բերել, որն էլ ընթերցել են, հաղորդում է Araratnews.am-ը:

Նիստին ներկա է 87 պատգամավոր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ«Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները մայիսի 29-ին դադարեցվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել