Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին արտասահմանյան այցելությունը բավականին հագեցած և ծավալուն էր։ Այն սկսվեց Սաուդյան Արաբիայից, ապա Իսրայել, Պաղեստին, Վատիկան, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը և ավարտվեց սիցիլիական Տաորմինայում՝ Մեծ յոթնյակի ղեկավարների հանդիպմամբ։

Միջին վիճակագրական քաղաքացու հիշողությունում այդ այցելությունից վառ մնացին մի քանի արարողակարգային միջադեպեր․ ինչպես է ԱՄՆ նախագահը հրում Չեռնոգորիայի վարչապետին, նրա ձեռք սեղմելու մինիմրցաշարերը Ֆրանսիայի և այլ երկրների ղեկավարների հետ (որոնց միանշանակ հաղթողը Տաջիկստանի նախագահ Ռահմոնն էր), Հռոմի պապի մռայլ նկարը Թրամփների ընտանիքի հետ, Մելանիա Թրամփի հագուստը և այլն։

Լայն հանրության շրջանակներում քչերն են հիշում, թե ինչ կարևոր ելույթներ ունեցավ ԱՄՆ նախագահը, ինչ ուղերձներ հղեց Մերձավոր արևելյան ու եվրոպական դաշնակիցներին, ինչ հայտարարություններ ընդունեցին Մեծ յոթնյակի ղեկավարները։

Սա հետևանքն է այն բանի, որ համաշխարհային մամուլը և սոցիալական ցանցերը շարունակում են Դոնալդ Թրամփի կերպարը ներկայացնել բացասական լույսի ներքո, որպես անշնորհք, անքաղաքավարի ու բռի մի մաչոյի, ով սպառնալիք է ոչ միայն ամերիկյան արժեքներին, այլ նաև լիբերալ աշխարհակարգին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել