Operativ.am-ը գրում է․

Image result

Ուկրաինական իշխանությունները մտադիր են արգելել ֆիզիկական անձերին երկիր բերել ապրանքներ 146 միջազգային ընկերություններից: Այդ ընկերությունների թվում են «Adidas»-ը, «Apple»-ը, «PlayStation»-ը: Այս ընկերությունների ապրանքները հայտնվել են սև ցուցակում: Այս մասին գրում է «OpenDataBot»-ը:

«Եթե ոչինչ չփոխվի, ուկրաինական խանութներում կբարձրանա գինը, իսկ արտասահմանում կատարված գնումները ռիսկային կդառնան: Բիզնեսը պետք է կա՛մ ընդհատակ անցնի, կա՞մ կրճատի տեսականին և համբերատարությամբ տանի կորուստները: Կմեծանա սև շուկան, և բնականաբար, կոռուպցիան»,- նշվում է կայքում:

Արգելող միջոցառումները կարող են իրագործվել օրենքների ընդունումից հետո: Նախաձեռնությունը կոչված է պաշտպանելու շուկան այն ապրանքներից, որոնք արտադրվել են ինտելեկտուալ սեփականության իրավունքների խախտումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել