Մի քանի տարի առաջ մասշտաբային քվեարկության արդյունքում Animal Planet ալիքը պարզեց, որ աշխարհում ամենասիրված կենդանին վագրն է: Սակայն մենք այս կենդանիների մասին իրականում այնքան էլ շատ բան չգիտենք: Եկեք առավել մոտիկից ծանոթանանք աննման գեղեցկությամբ և ուժով օժտված այս արարածների հետ:
1. Վագրերի ակնաբիբերը կլոր են՝ ի տարբերություն տնային կատուների, որոնց ակնաբիբերը ճեղքի տեսք ունեն: Այս փաստը բացատրվում է նրանով, որ մարդկանց սիրելի տնային կենդանիները գիշերային կենսակերպ են վարում, իսկ վագրերը՝ մթնշաղային (որսի են դուրս գալիս հիմնականում վաղ առավոտյան և երեկոյան):
2. Չնայած նրանց աչքերի թույլ զարգացվածությանը՝ վագրերի գիշերային տեսողությունը վեց անգամ ավելի հզոր է, քան մարդկանց մոտ:
3. Վագրերի մեծամասնության աչքերը դեղին երանգ ունեն, չնայած սպիտակ վագրերի աչքերը կապույտ են՝ գեների շնորհիվ:
4. Վագրերը ծառերը ճանկելով միզում են՝ նշագծելով որոշակի տարածք: Նրանց մեզը սուր հոտ ունի, որը հիշեցնում է ադի-բուդիի բուսայուղի հոտը:
5. Վագրերը կարող են մյուս կենդանիների տարիքը, սեռը և վերարտադրողական վիճակը հասկանալ՝ ուսումնասիրելով նրանց մեզի հոտը:
6. Սովորաբար վագրերը չեն մռնչում այլ կենդանիների վրա: Այսպիսի ձայներ արձակելով՝ նրանք նախընտրում են շփվել հեռվում գտնվող իրենց ցեղակիցների հետ: Հարձակվելու պատրաստվելով՝ վագրերը չեն մռնչում, այլ հիմնականում ֆշշում են կամ փնչացնում:
7. Բոլոր մորթիների վրայի գծերը յուրաքանչյուրի մոտ յուրօրինակ է, ինչպես մարդկանց մատնահետքերը:
8. Վագրի ճակատի գծային կոնֆիգուրացիան հիշեցնում է չինական հիերոգլիֆ, որը նշանակում է «արքա»: Այս նշանի շնորհիվ էլ վագրերը ստացել են արքայական կենդանիների կոչում:
9. Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում նորածին վագրերը ամբողջությամբ կույր են լինում: Վագրիկների շուրջ կեսը չի հասնում հասուն տարիքի:
10. Կարճ տարածությունները վագրերը կարողանում են անցնել ավելի քան 60 կմ/ժ արագությամբ:
11. Վագրերը թռչում են 6 մ երկարությամբ և 5 բարձրությամբ: Նրանց մկանային համակարգն այնքան հզոր և զարգացած է, որ այս կենդանիները կարող են կանգնած մնալ անգամ այն դեպքում, երբ արդեն մահացել են:
12. Այսօր Երկիր մոլորակի վրա ապրում է վագրերի միայն 6 ենթատեսակ՝ ամուրական, չինական, հնդկաչինական, մալայական, սումանտրական և բենգալական:
13. Չինաստանում վագրի մարմնի տարբեր մասերն օգտագործվում են բժշկության մեջ: Դրանք կարողանում են բուժել արթրիտը և մարսողական խնդիրները:
14. Վագրերը միայն 25 տարի են ապրում ինչպես գերության մեջ, այնպես էլ վայրի բնությունում:
15. Վագրերը միայնակ կենդանիներ են: Նրանք հավաքվում են միայն այն դեպքում, երբ մեծ որս պետք է իրականացնեն կամ էլ մոր և երեխաների հարաբերությունների ժամանակ: