Հավանաբար ձեզ էլ է թվում, որ ուտելուց հետո 10-15 րոպե վազելով կարող եք այրել մեծ քանակությամբ կալորիաներ, սակայն պարզվում է՝ այդպես չէ։
Հանրային առողջապահությամբ զբաղվող բրիտանական մի կազմակերպություն որոշել էր ուսումնասիրել, թե որ ուտելիքը/ըմպելիքը օգտագործելուց հետո որքան պետք է քայլել կամ վազել, որպեսզի այրվեն այդ ուտելիքի/ըմպելիքի կալորիաները։
Օրինակ՝ եթե 449 կալորիա պարունակող 2 կտոր պիցցա եք կերել, ապա դրանցից ազատվելու համար պետք է կա՛մ 1 ժամ 23 րոպե քայլեք, կա՛մ 43 րոպե վազեք։ Իսկ կաթնային շոկոլադի մեկ սալիկի կալորիաներն այրելու համար անհրաժեշտ կլինի 42 րոպե քայլել կամ 22 րոպե վազել։
Ահա կազմակերպության կազմած աղյուսակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել