168.am-ը գրում է.

Մալայզիայի Սելանգորի նահանգի ստորին ատյանի դատարանը Գերագույն դատարանի քննությանն է հանձնել ԿԺԴՀ­-ի քաղաքացի Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր սպանության մեջ մեղադրվող երկու անձանց գործը: Այս մասին ասված է տարածված հայտարարության մեջ:

Այս աղմկահարույց գործով հիմնական կասկածյալներն են Ինդոնեզիայի 25­-ամյա քաղաքացուհի Սիթի Այսիան, ինչպես նաեւ Վիետնամի 29­-ամյա քաղաքացուհի Դոան Թհի Հուոնգը: Տեղական օրենսդրության համաձայն՝ նման հանցագործության համար առավելագույն պատիժը մահապատիժն է կախաղանի միջոցով: Ըստ որում նման դատավճիռները կարող է կայացնել սոսկ Գերագույն դատարանը:

Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13­-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տանող ճանապարհին: Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ մահը վրա է հասել արգելված VX նյարդա­կաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով:

Այս գործով կասկածում են առնվազն եւս մի քանի մարդու, մասնավորապես, ԿԺԴՀ-­ի չորս քաղաքացիների, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել