«Ռամկավար ազատական կուսակցության» ներսում նոր սկանդալ է հասունանում. սփյուռքի կառույցները որոշել են, որ Հայաստանում այլևս անիմաստ է ՌԱԿ ներկայացուցչություն ունենալը: Երեկ նման հայտարարություն է արել ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը: Ավելի ուշ ՌԱԿ հայաստանյան կառույցը հայտարարություն տարածեց այն մասին, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետա­կանորեն, ճանաչված չեն որպես այդպիսին, չեն ներկայացնում ՌԱԿ-ը և չունեն լիազորություններ կատարե­լու հայտարարություններ: Իսկ այդ կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը, որ հայտարարեց, թե ՌԱԿ կենտ­րոնական կառույցը իրենք են, «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Հիմա այս պահին ես եմ ատենապետը կենտրոնական վարչության: ...Մեր կուսակցությունը 91 թվականից Հայաստանում գրանցված է պաշտոնա­պես: ...Իրենց հետ կապ չկա, այդ խմբակի հետ: Փոքր մի խմբակ է, որի հետ կապ չունենք»,-գրում է թերթը:     


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել