Image result for putin macron«Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը Վերսալում դիտել են «Պյոտր Մեծ: Ցարը Ֆրանսիայում: 1717» ցուցահանդեսը»,- հայտնում է RIA Novosti-ն:

Ցուցահանդեսը մոտ 40 րոպե դիտելուց հետո երկու երկրների առաջնորդները գրառումներ են թողել պատվավոր հյուրերի գրքում:

Պուտինը թանգարանին նվեր է տվել Ռեյմսի Ավետարանի պատճենը, որի վրա երդվել են Ֆրանսիայի տիրակալները, այդ թվում՝ իշխան Յարոսլավ Իմաստունի դուստր Աննա Յարոսլավնան` Հենիխ I թագավորի կինը:

«Երբ Պյոտր I-ը եկել է Ֆրանսիա, նրան տվել են այս գիրքը, նա այն բացել է և սկսել է բարձրաձայն կարդալ»,- պատմել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել