Հեսենի և Նասաուի ավետարանչական եկեղեցին Վիթենբերգի եկեղեցիներից մեկում ռոբոտ է տեղադրել, որը օրհնում է և Աստվածաշունչ է կարդում հասարակ քահանայի փոխարեն: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը: Արտաքինից ռոբոտը շատ նման չէ մարդու, չնայած նրան գլուխ և ձեռքեր են տվել: «Քահանայի» դիմացի հատվածում մոնիտոր է տեղադրված, որի միջոցով կարելի է ընտրել ռոբոտի աշխատանքի տարբերակները: Կարգավորվում է ձայնը և օրհնանքի այն ձևը, որը ձեզ պետք է: Ռոբոտը նաև ձեռքերը վեր է բարձրացնում և ասում. «Աստված օրհնի և պաշտպանի քեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել