Նախագահական պաշտոնը թողնելուց հետո Բարաք և Միշել Օբամաները հասցրել են բազմաթիվ հիանալի վայրեր այցելել, այդ թվում՝ Վիրջինյան կղզիներ ու Տահիտի կղզի։ Միլանում որոշ ժամանակ անցկացնելուց հետո Օբամաներն ուղևորվեցին զարմանահրաշ Տոսկանա, ապա՝ Բորգո Ֆինոչիետո, Բուոնկոնվենտո՝ բլրի վրա գտնվող մի շքեղ հանգստավայր։
Ահա, թե ինչ տեսք ունի Բորգո Ֆինոչիետոն, ուր անցկացրել են իրենց հանգիստը ԱՄՆ 44-րդ նախագահն ու իր կինը։

Borgo Finocchieto

Բորգո Ֆինոչիետոն սեփականաշնորհված գյուղ է, որում գտնվող ընդամենը հինգ տները կարող են հյուրընկալել մինչև 44 հոգու։

It sits on a property of six acres.

Հանգստավայր-գյուղի տարածքը 24281 քառակուսի մետր է։

 Գյուղը հիմնադրվել է 1318-ին, սակայն 1980-ականներին բոլորը լքցեին այն։

In 2001

2001 թվականին ամերիկացի Ջոն Ֆիլիպսը գնեց ողջ գյուղը և սկսեց վերակառուցել այն։ Ի դեպ՝ Ֆիլիպսը Բարաք Օբամայի իշխանության տարիներին՝ 2013-2017 թվականներին, Իտալիայում ԱՄՆ դեսպան էր աշխատում։

Considere

Քանի որ տեղանքը հատուկ նշանակություն ունեցող պատմական վայր է, Ֆիլիպսն այն վերականգնելու համար տասնյակ իրավական խնդիրների առաջ էր կանգնել և ստիպված էր շարժվել օրենքի բոլոր պահանջներին համապատասխան։

«Ի սկզբանե որոշել էինք, որ վերանորոգումից հետո ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես նախկինում էր»,- նշել է Ջոն Ֆիլիպսը։

Amenities in

Յուրաքանչյուր շինությունում կա մեծ պարասրահ, ճաշասենյակ, խոհանոց, ուր հյուրերը կարող են խոհարարական դասընթացների մասնակցել, գինու համտեսման համար նախատեսված մառաններ, իսկ բակում՝ բացօթյա ընթրիքներ կազմակերպելու համար ազատ տարածություններ։

The entire

Բորգո Ֆինոչիետոյում կարելի է ամբողջ վիլլան որոշ ժամանակով վարձակալել՝ ցանկացած իրադարձություն նշելու համար։

Հանգստավայրում կան թենիսի կորտեր, ինչպես նաև՝ լողավազան։

So far while in Italy

Օբամաներն Իտալիայում հասցրին այլ վայրեր էլ այցելել, այդ թվում՝ տեսնել Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» կտավը։ Բարաք Օբաման Միլանում նաև հրապարակային ելույթ ունեցավ կլիմայի փոփոխման և գլոբալ տաքացման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել