Картинки по запросу Forbes-Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդրների այս տարվա ցուցակը։ Ըստ պարբերականի՝ աշխարհի ամենահայտնի 100 բրենդների նախնական ընդհանուր արժեքը կազմել է 1,95 տրիլիոն դոլար։
Ըստ այդմ՝ առաջին պատվարով հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան Apple կորպորացիան, որի բրենդը գնահատվել է 170 միլիարդ ամերիկյան դոլար։ Երկրորդ հորիզոնականում է Google-ը՝ 101,8 միլիարդ դոլարով, երրորդ տեղում է Microsoft-ը՝ 87 միլիարդ դոլարով, չորրորդ տեղում է Facebook-ը՝ 73,5 միլիարդ ամերիկյան դոլարով, հինգերրորդ հորիզոնականում է Coca-Cola-ն՝ 56,4 միլիարդ ամերիկյան դոլար։ Աշխարհի թանկարժեք տասը բրենդից ընդամենը երկուսն են ոչ ամերիկյան՝ ճապոնական Toyota-ն (41,1 միլիարդ դոլար) և հարավկորեական Samsung-ը (38,2 միլիարդ դոլար)։
Ըստ Forbes-ի՝ անցյալ տարվա համեմատ բավական թանկացել են Amazon-ի, Facebook-ի և Starbucks-ի բրենդները, իսկ IBM-ը, HSBC-ին և Caterpillar-ը գրանցել են նվազում։
Հ.Գ. Մի տխուր հաշվարկ մեզ համար։ Պարզվում է՝ աշխարհի տասը բրենդների արժեքը կազմում է ներկայիս ՀՀ-ի 558 տարվա բյուջեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել