Картинки по запросу արտաքին առևտուրԵթե ուսումնասիրենք նախորդ տարվա տնտեսական արդյունքները, ապա կտեսնենք, որ 2016 թվականին Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրությունը փոխվել է հօգուտ ԵԱՏՄ երկրների:

Նախորդ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 30.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ-ին, իսկ 24%-ը` ԵՄ և 45.6%-ը՝ այլ երկրներին:

ԱՊՀ-ի հետ առևտրաշրջանառության 30.4%-ից 27.8%-ը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին:

Փաստացի՝ մեկ տարի վաղեմություն ունեցող արդյունքների համեմատ 2016 թվականի առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ երկների կշիռը աճել է 1.9 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ դեպի ԵՏՄ երկրներ նախորդ տարի Հայաստանի առևտրաշրջանառությունը ավելացել է 53%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել