Ինչպես բոլոր մարդիկ, դուք ևս կյանքում կատարել եք ձեր ընտրությունը և ընտրել եք «ես ուտեմ, թող հետևից ասեն սոված շուն» շնաբարո ապրելաոճը:
Դուք գերադասել եք նյութական ապահովությունը, որը ձեր ընտրության առավելությունն եք համարել և հանուն դրա աչք եք փակել դրա բացասական կողմի՝ մարդկանց կողմից ձեր հասցեին հնչող անարգանքների տարափի վրա:
Դե հիմա կարո՞ղ եք բացատրել՝ էդ ինչ մայմունություններ եք անում, սկսում եք դժգոհել, երբ մարդիկ ձեզ սոված շուն են անվանում, իսկ ձեր միջի առավել անկուշտ ու աչքածակ լափակերներին հայհոյում են մինչև յոթը պորտը:
Ավելին ասեմ, էդ ի՞նչ է նշանակում, երբ ձեզնից ոմանք մարդկանց կամ լրատվամիջոցներին դատի են տալիս՝ մեղադրելով իրենց պատիվը, արժանապատվությունը վիրավորելու համար:
Հատկապես ձեր պարագայում պատվի, արժանապատվության, առավել ևս բարի համբավի մասին խոսելը ոչ միայն ուշաթափվելու աստիճանի ծիծաղելի է, այլև՝ բացարձակապես անհասկանալի:
Ինչպես հայտնի ասացվածքն է փաստում, անհնար է հաճույք ստանալ և միաժամանակ կույս մնալ:
Այնպես որ, դադարեցրեք նորմալ, ադեկվատ մարդու կերպարով ներկայանալու ձեր անիմաստ ու անհեռանկար փորձերը, բոլորը գիտեն ձեր ինչ լինելը՝ մախաթը պարկում չես թաքցնի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել