Panorama.am-ը գրում է.

Մինչև հիմա հարց է՝ ԱԺ ընտրությունները նպատա՞կ էին, թե միջոց: Ամենայն հավանականությամբ՝ միջոց, քանի որ նպատակները բոլորովին այլ դաշտում են գտնվում: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, դեպի նպատակ տանող աշխատանքը չի երևում, և սա մեծ բացթողում է:

«Այսօր ունե՞նք վեհ նպատակներ, ունե՞նք այդ նպատակներին առաջնորդող հզոր ուժ: Հուսանք՝ առաջիկա հինգ տարիներին աշխատանքները միտված կլինեն առկա բացերը լրացնելուն: Այլ  հարց է՝ արդյոք առաջիկա հինգ տարիներին կարողանալու ենք կանգնել ճիշտ ճանապարհին: Կյանքը ցույց կտա»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել