Անցած հանգստյան օրերին հայկական շոու-բիզնեսի համար ուրախ հավաքույթների երկու առիթ կար, որոնցից մեկը Քրիստինե Պեպելյանի տեսահոլովակի շնորհանդեսն էր: Երգչուհին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շնորհանդեսի կազմակերպումը ավելի շուտ մտերիմների ու հարազատների հետ հանդիպելու առիթ ստեղծելն էր: Հավաքույթին ներկա էին Քրիստինե Պեպելյանի ընկերները շոու բիզնեսից, ինչպես նաև մտերիմներ, ովքեր կապ չունեն այս բնագավառի հետ՝ ընտանիքի անդամներ, մտերիմներ, բարեկամներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել