Asekose.am-ը գրում է.

2017թ. մայիսի 8-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ զոհվեց ժամկետային երեք զինծառայող, պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու նրա երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, լարգրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել