ԱՄՆ-ում նոր հեռուստաշոու է մեկնարկելու, որում հանդես են գալու 12 մասնակիցներ, ովքեր վիրահատույթունների միջոցով իրենց պլաստիկ տիկնիկների են վերածել: ‹‹Հոլիվուդի պլաստիկ տիկնիկները›› ռեալիթի շոուի շրջանակներում հեռուստադիտողը կարող է տեսնել մարդ-տիկնիկների Քենի, Ջեսիկա Ճագարի, Քիմ Քարդաշյանի նմանակի և անգամ այլմոլորակայինի կերպարներով:

Մարսելա Իգլեսիասը (ազգությամբ արգենտինացի) Լոս Անջելեսում հիմնել է աշխարհում առաջին գործակալությունը, որը պատրաստում է արտաքնապես ձևափոխված մարդ-տիկնիկների: Այս մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց արտաքինը նմանատիպ փոփոխությունների ենթարկելու համար:

‹‹Այս մարդկանց համար իրենց արտաքինը փոփոխելը կարիք է, քանի որ նրանք ասես ծնվել են սխալ մարմնում››,- ասում է Մարսելան: ‹‹Այս ամենի պատճառով մեզ կոչել են խելագար, սատանաներ և այլ նմանատիպ բաներ, սակայն մեզ դա չի հուզում: Ինձ երբեք չի հետաքրքրել, թե մարդիկ ինչ կասեն, նրանք կամ կսիրեն մեզ, կամ կատեն, մենք ոչ ոքի չեն քննադատում, այդ իսկ պատճքառով չեմ կարող հասկանալ, թե մեզ ինչու են քննադատում››,- անկեղծանում է նա:

Ռեալիթի շոուի շրջանակներում մասնակիցները փորձելու են կերտել իրենց կարիերան՝ փոփոխված և անգամ էքստրեմալ արտաքնով: Գործակալությունը փորձելու է ուղղորդել և աջակցել նրանց իրենց երազանքին հասնելու ճանապարհին: Ոմանք ցանկանում են երգիչ դառնալ, մյուսները՝ դերասան, իսկ մասնագետները կփորձեն անել առավելագույնը նրանց օգնելու համար:

Մարսելան ասում է, որ իր գործակալության տիկնիկներն իսկական թրենդներ թելադրողներ են, այլ ոչ թրենդներին հետևողներ: ‹‹Այս մարդիկ մերժված են հասարակության կողմից իրենց արտաքնի պատճառով, սակայն ես կարծում եմ, որ նրանք հրաշալի մարդիկ են, ում կերպարանափոխությանը ես ականատես եմ եղել››,- ասում է Մարսելան:

Մարսելան գործակալությունը հիմնել է անցած տարի: Արգենտինուհին ասում է, որ հիանում էր այն մարդկանցով, ովքեր իրենց արտաքինը փոփոխելու համար դիմում էին պլաստիկ վիրահատությունների: Երբ արգենտինուհին փոքր էր ինքը նույնպես ցանկանում էր փոփոխել իր արտաքինը, սակայն դաստիրակվում էր մի այնպիսի հասարակությունում, որտեղ նման բաներն անթույլատրելի և ամոթ էին: Եթե նա նման բան աներ, ապա կարժանանար քննադատության և տարատեսակ ծաղրանքների:

‹‹Մայրս ինձ երբեք Բարբի տիկնիկ չէր գնում՝ ասելով, որ դրանք անբնական տեսք ունեն, սակայն այժմ ես իրական տիկնիկներ, որոնց հետ կարող եմ զվարճանալ››,- ասում է Մարսելան: Նա ավելացնում է. ‹‹Ես ուզում եմ օգնել մարդկանց ազատ լինել, չվախենալ ինքանրտահայտվել, լինել այնպիսին, ինչպիսին նրանք ուզում են լինել, և քանի դեռ այդ փոփոխությունները չեն վնասում իրենց առողջությանը, ամեն բան կարգին է››:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել