G7-ը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. ԶԼՄ-ներYerkir.am-ը գրում է.
 «Մեծ յոթնյակի» երկրները պատրաստ են խստացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, եթե Մոսկվան չիրականացնի մինսկյան պայմանավորվածությունները: Այս մասին հայտնի է դարձել իտալական ANSA գործակալությանը, որն, ինչպես հաղորդում է ТАСС-ը, հղում է կատարում G7-ի գագաթաժողովի կուլիսային աղբյուրներին:

 Գործակալությունը հաղորդում է, որ G7-ը պատրաստ է ավելացնել ճնշումը Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան առանձին փաստաթուղթ չստորագրի մինսկյան համաձայնությունների ու պարտականությունների կատարման մասին: Ընգծվում է, որ ԱՄՆ-ը համաձայն է այդ պատժամիջոցների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել