Տիեզերքը լի է գաղտնիքներով և հանելուկներով, որոնք դեռևս հասու չեն մարդկությանը։ Եվ չնայած դրա անծայրածիր լինելուն՝ հազարավոր գիտնականներ օր ու գիշեր աշխատում են դրա գաղտնիքները բացահայտելու ուղղությամբ։ Բնականաբար, այդ աշխատանքը ապարդյուն չի արվում, և մարդիկ արդեն իսկ բավականին շատ ինֆորմացիա ունեն Տիեզերքի վերաբերյալ։

BlogNews-ը Ձեզ համար առանձնացրել է Տիեզերքի մասին 15 ապշեցնող փաստեր, որոնք քչերին են հայտնի։

  • Տիեզերքում հնարավոր չէ արտասվել, քանի որ Ձեզ արտասուքները չեն ընկնի։
  • Միջազգային տիեզերակայանում բնակվող տիեզերագնացները օրական մոտ 15 մայրամուտ և արևածագ են տեսնում։
  • 1977 թվականին մարդիկ խորը տիեզերքից ազդանշան են ստացել, որը տևել է 72 վայրկյան։ Մենք դեռևս չգիտենք, թե ինչ էր դա։
  • Տիեզերագնացները մի քանի սմ ավելի բարձրահասակ են դառնում Տիեզերքում։

  • Տիեզերագնացների գլխարկում կա հատուկ հարմարանք, որը դեմքը քորելու համար է։
  • ՆԱՍԱ-ն աշխատում է 3D տպված պիցցաների վրա՝ հատուկ տիեզերագնացների համար։
  • Սատուրնը շրջապատող օղակները իրականում կազմված են սառույցից, փոշուց և քարերից։
  • Մարդիկ կարող են անպաշտպան վիճակում տիեզերքում մնալ 30 վրկ, եթե շունչ չպահեն։
  • Տիեզերքից նայելիս արևը սպիտակ է։
  • Տիեզերական համազգեստում անհնար է սուլել։
  • Տիեզերքում մեծացված խավարասերները ավելի ուժեղ, արագ և պինդ են։

  • Եթե տիեզերքում բումերանգ նետեք, այն կվերադառնա Ձեզ մոտ։
  • Տիեզերքը սկսվում է երկրի մակերևույթից 100կմ հեռավորությունից։
  • Ռուսները իրենց հետ զենքեր են տանում Տիեզերք, որպեսզի պաշտպանվեն արջերից, եթե վերադառնալիս սխալ տեղ վայրէջք կատարեն։
  • Մարդիկ չեն կարողանա ձայներ լսել Տիեզերքում։
  • Բոլոր տիեզերագնացները պետք է կարողանան անգլերեն և ռուսերեն խոսել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել