Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինն առաջարկում է փոխել ՀՀ պետական դրոշը՝ ներկայացնելով սեփական տարբերակը:

Կարենն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել և գրել.

Առաջարկում եմ իմ պատկերացումով նկարած դրոշը՝ որպես Հայաստանի Հանրապետության պետական դրոշ: Քանի որ հայը առաջին ազգն էր, ով քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն, դրոշի կենտրոնում նկարել եմ ձուկ, որը ամբողջ աշխարհում հայտնիա որպես քրիստոնեության սիմվոլ: Ու նրա մեջ խաչը, որը խորհրդանիշնա քրիստոնեության: Շրջանակն ու դրոշակի ընդհանուր գույնը (կապույտ) խորհրդանշում են Երկիր մոլորակը: Շրջանակի կողքի աստղերի թիվը՝ 12: 12-ը, բացի բիբլեական թիվ լինելուց, նաև Հայաստանի մարզերի քանակնա՝ ներառյալ Արցախը ու, բնականաբար, մայրաքաղաքը: Բացի այդ՝ շրջանակն ու աստղերը ժամացույցի տեսք ունեն, որի կենտրոնում էլ գտնվումա քրիստոնեության սիմվոլը: Կմեկնաբանեմ սենց՝ ամեն ժամը հավատքով: Բացատրություններս շատ են էս մինիմալիզմի հասցրած պատկերի մասին: Երբ առաջարկս ընդունվի, կբացեմ բոլոր փակագծերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել