Առաջնագծում խրամուղիների անվտանգության ամրացմանը մեծապես նպաստում է հողով կամ ավազով լցված անպիտան անվադողերը:
Այս օրերին մի շարք նվիրյալներ տարբեր «վուլկանիզացիաներից» հավաքում են այդպիսի անվադողերը, որպեսզի ուղարկեն առաջնագիծ: Ու բանից պարզվում է, որ այդ անպիտան անվադողերը մեր հայրենի «վուլկանիզատորները» վաճառում են: Պատկերացնո՞ւմ եք: Վաճառում են, տեղեկանալով որ դրանք տարվում են սահման, ու ամեն մի անվադողի համար պահանջում են 30 դրամ: Մեկը լինի հարցնի՝ «ապեր ձեր տան աղբն էլ ե՞ք վաճառում աղբահանության աշխատակիցներին»:
Այս քայլը առնվազն տականքություն է, սեփական մաշկը վաճառող ամեն ինչից օգուտ ման եկող անհոգի վաճառականություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել