Ներկայացնում ենք հատված «Հրապարակ»-ի խմբագրականից:

«Որ կայքն ու թերթը բացում ես, 2018-ի հետ կապված գուշակու­թյուններ են: 2018-ին է դադարում գործել կիսանախագահական ինս­տիտուտը և ավարտվում անցումը խորհրդարանականին: Իսկ կանխա­տեսումները շատ են՝ Կարեն Կարա­պետյանը 2018-ին վարչապետ չի նշանակվելու, գրում է մեկը: Սերժ Սարգսյանն է զբաղեցնելու վարչա­պետի պաշտոնը մինչև 2022 թվա­կանը: Գործող Ազգային ժողովի և կառավարության կազմում մեծ փո­փոխություններ կլինեն, այդ թվում կփոխվի «ժամանակավոր» հռչակ­ված ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Կարեն Կարապետյանը կհեռա­նա իր թիմի հետ: Իսկ մինչ այդ նա կաշխատի ամրապնդվել՝ հենվելով Սամվել և Կարեն Կարապետյան­ների, Հովիկ Աբրահամյանի, ան­գամ Գագիկ Ծառուկյանի վրա, որի հետ հակասությունների մասին էլ է մամուլը շարունակ գրում: Մեկ այլ պարբերականում Գագիկ Ծառուկյանի դաշինքը մտցնում է կոալի­ցիա՝ միավորվում Հանրապետականի հետ: Ուրիշ շատ կանխատեսումներ ու վարկածներ էլ են շրջանառվում, որոնց, անշուշտ, պետք է վերաբերվել որպես ընթերցանության ուշագրավ նյութ, բայց ոչ վերջին ատյանի ճշմարտություն: Առաջիկա մեկ տարվա մեջ շատ ջրեր կհոսեն, ու թե ով կհասնի 2018-ի «իշխանափոխության» հանգրվանին, այսօր դժվար է ասել»,-գրում է թերթը:     

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել