Համակարգչի ստեղնաշարն ու մկնիկը մեզ համար այնքան սովորական առարկաներ են դարձել, որ թվում է՝ այստեղ ոչ մի նոր անակնկալ մեզ չի սպասվում: Այնուամենայնիվ, պատահում է, որ շատ սովորական առարկաները ունեն ոչ այդքան ակնհայտ հատկություններ և ֆունկցիաներ:

Ուզում ենք Ձեզ ծանոթացնել (իսկ որոշ մարդկաց էլ ուղղակի հիշեցնել) համակարգչի մկնիկի օգտագործման մի քանի թաքնված ֆունկցիաներին: Եվ այսպես.

Տեքստի որոշակի մասի նշում

Մենք բոլորս գիտենք, որ տեքստը նշելու համար պետք է սեղմել մկնիկի աջ կոճակը և կուրսորը անցկացնել անհրաժեշտ տեքստի վրայով: Սակայն եթե մեզ անհրաժեշտ է նշել տեքստը երկար էջով, այսինքն՝ սքրոլով, այս մեթոդը ոչ միշտ է հարմար: Այդ պատճառով օգտագործեք հետևյալ կոմբինացիան՝ մկնիկով սեղմեք անհրաժեշտ մասի սկզբում, հետո անցեք անհրաժեշտ մասի վերջ և այնտեղ նորից սեղմեք մկնիկը, սակայն ստեղնաշարի Shift կոճակը սեղմած: Այսպիսով՝ երկու կլիկների արանքում գտնվող տարածությունը կնշվի:

Հղումների բացում նոր պատուհանում

Շատ օգտվողներ արդեն վաղուց սովորել են նոր պատուհանում հղումը բացելու համար սեղմել մկնիկի մեջտեղի կոճակը: Սակայն եթե մկնիկի անվակոճակը փչացել է կամ ճիշտ չի աշխատում, ապա կարելի է այդ նույն գործողության համար ընդամենը սեղմել Ctrl ստեղնը և կլիկ անել հղման վրա:

Մասշտաբի մեծացում կամ փոքրացում

Դուք կարող եք փոխել բացված էջի մասշտաբը՝ սեղմելով ստեղնաշարի Ctrl կոճակը և պտտելով մկնիկի անվակոճակը ետ կամ առաջ: Այս տարբերակը աշխատում է մեծ թվով ծրագրերում, այդ թվում՝ նկարներ դիտելու շատ ծրագրերում:

Երկակի և եռակի կլիկ

Բոլորը գիտեն, որ բառի նշման համար անհրաժեշտ է մկնիկով այդ բառի վրա արագ երկու կլիկ անել: Բայց եթե Դուք կատարեք եռակի կլիկ, ապա կկարողանաք նշել բառի ամբողջական պարբերությունը: Փորձե՛ք, դա շատ ավելի հարմար է, քան ձգել նշված կուրսորով մինչ պարբերության վերջ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել