Բոլորն էլ երազում են նիհարել առանց երկարատև մարզվելու և սոված մնալու։ Իրականում այդ ամենը հնարավոր է։
BlogNews-ը գտել է նիհարելու մի շարք ալտերնատիվ մեթոդներ, որոնք հնարավորութուն կտան նիհարել առանց մարզասրահ հաճախելու և դիետա պահելու։
Շնչառություն
Շնչառական մարմնամարզության հիմնական սկզբունքն այն է, որ դուք պետք է շնչեք և արտաշնչեք ոչ թե կրծքավանդակով, այլ ստամոքսով։ Այսպես անելով՝ դուք կկարողանանք որոշ չափով նվազեցնել Ձեր քաշը և ընդգծել կազմվածքը։
Տաք և սառը ցնցուղ
Այս մեթոդը բավականին պարզ է։ Երբ արդեն լոգանք եք ընդունել, պարբերաբար տաքացրեք և սառեցրեք ջուրը։ Այսպիսի տատանումը ոչ միայն կազատի ավելորդ քաշից, այլև կօգնի ազատվել մի շարք հիվանդություններից ինչպիսիք են առիթմիան, ցելյուլիտը և այլն։
Մերսում
Ճարպերի դեմ պայքրող մերսումների լավագույն տարբերակները բաժակով, ջրով և մեղրով մերսումներն են։ Դրանք օգնում են ավելի արագ տրոհել ճարպերը և բարելավում են արյան շրջանառությունը։ Նմանատիպ մերսումներ կարելի է անցկացնել թե՛ տանը և թե՛ հատուկ սրահներում։