Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Այսպես, Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել և դիմում ներկայացրել այն մասին, որ 01.05.2017թ.-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ երիտասարդներ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ծառայողներ, առանց պատճառը հայտնելու հայհոյել են իրեն, մահակներով և ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Մինչ քրեական գործ հարուցելը նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Մ.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել