Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը բավական երկար կքննարկվի ԶԼՄ-ների կողմից և սոցցանցերում։ Պատճառը սկանդալային լուսանկարն է, որն արվել է գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների կանանց ընդհանուր լուսանկարվելու ժամանակ։ Լուսանկարի մեջ մի տղամարդ կա՝ Գոթյե Դեստնեն, ով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի «ամուսինն» է։ Իսկ տարօրինակն այն է, որ Դեստենեն և Բեթելին տղամարդ են։ Լյուքսեմբուրգի վարչապետը, ով չի թաքցնում իր համասեռամոլ լինելու փաստը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գնացել է իր ամուսնու հետ, ով բավականին ակտիվ մասնակցել է գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների երկրորդ կեսերի համար նախատեսված ծրագրերին։ Հենց դրանով է պայմանավորված այս լուսանկարում Լյուքսեմբուրգի վարչապետի ամուսնու հայտնվելը։
Ի դեպ՝ Մելանյա Թրամփը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մյուս տիկնայք, որքան կարելի է կռահել նկարից, բավական ուրախացել են լուսանկարվելու այս ձևաչափից։
Լրիվ Սոդոմ և Գոմոր է։

Image may contain: 1 person, standing and wedding

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել