Картинки по запросу դոնալդ թրամփԴոնալդ Թրամփի այցը Բրյուսել և նրա հանդիպումները ԵՄ և ՆԱՏՕ ղեկավարության հետ ցույց տվեցին և վերահաստատեցին այն պնդումները, որ Թրամփի նախագահությունը առնվազն փորձ է անում ֆունդամենտալ փոփոխություններ մտցնել ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։ ԱՄՆ նախորդ վարչակազմերի և քաղաքական էսթաբլիշմենթի ավանդական արտաքին քաղաքականության փոփոխությունը արտահայտվում է Ռուսաստանի հետ «Թրամփին հատուկ» հարաբերությունների ձևավորմամբ։ ԵՄ-ի հետ հարաբերությունների «լարումը» երևաց ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ, երբ սովորաբար ԱՄՆ-ն և ԵՄ-ն տարաձայնություններ չեն ունեցել, հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց որոշակի տարաձայնությունների մասին։ Առանձնապես ջերմ չէր Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը։ ՆԱՏՕ-ն ցանկալի ձևակերպմամբ չստացավ վերջինիս կանոնադրության՝ Article 5-ի գործարկման մասին ԱՄՆ-ի վերահաստատումը, փոխարենը հստակ պահանջ ներկայացվեց դաշինքի անդամ պետություններին հավասարապես կիսել ֆինանսական բեռը։ Այս տարակարծությունները, որոնք բնորոշ չեն ռազմավարական նշանակության հարաբերություններ ունեցող կողմերին, ցուցիչ են այն բանի, որ ԱՄՆ-ԵՄ, ՆԱՏՕ հարաբերությունները տրանսֆորմացվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել