Այն մարդիկ, ովքեր եղել են Կորեայի ձկան շուկայում, անպայման ուշադրություն են դարձրել տաղավարներում ցուցադրվող կենդանիների վրա։ Դրանց արտաքին տեսքը ոչ այնքան պարկեշտ նույնականացումներ է առաջացնում, սակայն կորեացիները դրանք մեծ հաճույքով գնում և ուտում են։

Զբոսաշրջիկները սիրում են լուսանկարել այդպիսի տարօրինակ դելիկատեսները, ինչից հետո հրապարակում են նկարները համացանցի տարբեր սոցցանցերում։ BlogNews-ը նույնպես հետաքրքրվել է այս տարօրինակ լուսանկարով և որոշել է պարզել, թե իրականում ինչեր են այս տարօրինակ արարածները։

Շատ մարդիկ այս խորհրդավոր արարածներին անվանում են ծովային, սակայն իրականում սա ծովի հերթական անհավանական բնակիչներից է՝ ծովային որդ ուրեհիսը։ Հայերենում չկա այս արարածի անվանման համարժեք տարբերակը, իսկ կորեացիները դրան անվանում են գեբուլ կամ կեբուլ։

Չնայած ոչ ախորժելի տեսքին՝ այս որդերն ուտում են։ Եվ ուրեհիսը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Կորեայում, այլև Չինաստանում և Ճապոնիայում։

Դժվար է հավատալ, բայց այս որդերին ուտում են հում վիճակում։ Դրանից հեռացնում են ներքին օրգանները և ազատվում ծակող կաշվից, որը տեղակայված է որդի բերանի հատվածում։ Դրանից հետո դրանք լվանում են, մաքրում լորձը, կտրատում և մատուցում՝ դրա հետ մեկտեղ առաջարկելով քունջութի յուղ և զանազան խավարտներ։

Ինչերի են պատրաստ գնալ մարդիկ յուրահատուկ համային զգացումներ ունենալու համար։ Իսկ դուք կհամարձակվեի՞ք ճաշակել այս դելիկատեսը։ Կիսվեք Ձեր տպավորություններով մեկնաբանություններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել