Կանայք և աղջիկներն ունեն «գաղտնի» հնարքների մի ամբողջ հավաքածու: Նրանք կարծում են, որ դրանք շատ վարպետորեն են գործի դնում, այնպես որ, տղամարդն անգամ գլխի չընկնի: Այնինչ պարզվում է, որ տղամարդիկ լավ էլ ամեն բան նկատում են և տեսնում են:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում կանացի 10 «գաղտնի» գործողություններ, որ տղամարդիկ իրականում, միևնույն է, նկատում են:

1. Դիրքեր, որ կանայք «պատահաբար» ընդունում են

Գլխի թեթևակի թեքում, ձեռքի «իմիջիայլոց» շարժում, որոշակի դիրքով նստել. այո՛, տղամարդիկ այս ամենը նկատում և հասկանում են:

2. Այն, որ կանայք տղամարդու հետ ունեցած հաղորդագրություններն ուղարկում են ընկերուհիներին

Այո՛, այո՛, դրա մասին էլ գիտեն: Դե, իրականում նույնն էլ իրենք են անում:

3. Ինչպես են կանայք «աննկատ» ուղղում ներքնազգեստը հագուստի տակից

Փաստորեն՝ այնքան էլ աննկատ չէ:

4. Ինչպես են կանայք ակցենտավորում ուշադրությունը կրծքի վրա

Այո՛, ՆԱ հասկանում է, որ այդ դեկոլտեով հագուստը հենց այնպես չես հագել:

5. Այն, թե ինչպես են կանայք կոմպլիմենտներ կորզում

«Ախ, այս զգեստն ինձ գիրացնում է» և նմանատիպ այլ արտահայտությունների նպատակը նրանք շատ լավ հասկանում են:

6. Այն, թե ինչպես են կանայք բարեհամբույր ձևանում

Նրանք շատ լավ զգում են այդ հնարքները:

7. Ինչպես են կանայք շարունակ թեթևակի ծիծաղում տղամարդու հետ ֆլիրտի ընթացքում

ՆՐԱ ասածների վրա կոկետային ծիծաղելու ավանդույթը տղամարդիկ շատ լավ գիտեն, սակայն դա սարսափելի չէ, թող իմանան:

8. Ինչպես են կանայք փորձում իրենց ինչ-որ բանի տրամադրել

Նման բաները զգում են բոլորը, ուստի ավելի լավ է ուղիղ ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել