Картинки по запросу վոլոդյա ավետիսյանԱզատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով այսօր է ազատվել քրեակատարողական հիմնարկից, շտապել է Հանրապետության հրապարակ՝ հայտնելու իր բողոքը ավանդական դարձած ցուցարարների բողոքի ձևաչափում։ Ավետիսյանը, մասնավորապես, հենց սկզբից մատնանշեց վաղաժամ ազատության մեջ հայտնվելու մասին օրենքի թերգործությունը և տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում բազմաթիվ անմեղ մարդիկ են նստած, մեծամասամբ՝ շինծու հոդվածներով։ Սակայն հետագայում, ինչպես և վայել է իսկական պատրիոտ ընդդիմադիր քաղաքացուն, Ավետիսյանը հայտարարեց, որ կա՛մ իշխանությունները գնում են կտրուկ բարեփոխումների, կա՛մ նրանք, այսինքն՝ իրենք, գնում են հեղափոխության։ Ինչ խոսք, կարելի է միայն հիացմունք հայտնել այս կեցվածքի համար, սակայն մի քիչ խորը դատելու դեպքում հարց է առաջանում՝ ինչքանով է տեղին Վոլոդյա Ավետիսյանի վարվելակերպը հանուն իր իսկ պայքարած արժեքների հաստատման։ Այսինքն՝ երեք տարվա բացակայությունից հետո հայտնվել Հանրապետության հրապարակում ու իշխանափոխության մասին ճառեր հնչեցնելը, բնականաբար, վատ իմաստով, նրա համար կարող է արժենալ երկրորդ ազատազրկում։ Ընդ որում՝ լավ իմանալով հայ հանրության վարքը՝ նա պիտի հասկանա, որ ժողովրդին այդպիսի թեմաները առանձնապես չեն հետաքրքրում։ Հետևաբար մեծ է վտանգը, որ դեռևս ազատությունը լիարժեք չվայելած ու քայլերը չպլանավորած զինվորականը նորից հայտնվի ճաղերի հետևում, ու այս անգամ նրան դժվար կարողանան վաղաժամ ազատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել