Panorama.am-ը գրում է.

Այն, ինչ կոչվում է ԼՂՀ ստատուս-քվո, նշանակում է տարածք, որը պատկանում է մի ժողովրդի, նրա ռազմաքաղաքական վերահսկողության տակ է, սակայն այդ տարածքի վրա բոլոր իրավունքները  ճանաչվում են հօգուտ Ադրբեջանի: Ամբողջ աշխարհը այդ տարածքն իրավաբանորեն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. վիճաբանություններ արցախյան ստատուս-քվոյի շուրջ» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Ադրբեջանն ամեն օր խոսում է այդ տարածքի մասին՝ ասելով «Դա մեր ներքին գործն է, որևէ մեկն իրավունք չունի միջամտել այդ գործին: ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ կետով մենք իրավունք ունենք օրինական կերպով զենք կիրառել այդ տարածքը վերադարձնելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել