«Նախագահն օրերս մրցույթ է հայտարարել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է:


Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը մեզ հայտնեց, որ թեկնածուների անունները հայտնի կդառնան դիմելուց հետո, այժմ ոչինչ չի կարող ասել: ՀՌԱՀ-ում այժմ 2 թափուր տեղ կա, մեկը՝ Ժիրայր Դադասյանինը, մյուսը՝ Վլադիմիր Օհանյանինը: Այս տեղերի համար մի քանի հավակնորդների անուններ կան: Վլադիմիր Օհանյանը նույնպես մտադիր է դիմել և վերանշանակվել (ՀՌԱՀ անդամը 2 անգամ կարող է ընտրվել): ՀՌԱՀ անդամի պաշտոնի համարշրջանառվում են նաև նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանի, Նարեկ Սարգսյանի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանի անունները: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց ՀՌԱՀ գնալու մասին լուրերը: Ի դեպ, ՀՌԱՀ-ն այժմ 8 անդամ ունի՝ նախագահը Գագիկ Բունիաթյանն է, անդամներն են Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Տիգրան Հակոբյանը, Արմեն Մկրտչյանը, Ռոլանդ Շառոյանը, ժիրայր Դադասյանը, Վլադիմիր Օհանյանը: Դադասյանը, որ ՀՌԱՀ նախագահի տեղակալն է, այլևս չի կարող մասնակցել մրցույթին, նա 2 ժամկետ արդեն պաշտոնավարել է»,-գրում է թերթը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել