The New York Times թերթի տվյալներով՝ Մոսկվան ծրագրավորել էր ազդել Դոնալդ Թրամփի վրա վերջինիս խորհրդականների միջոցով:
ԱՄՆ հետախուզությունն անցած տարի հավաքել է տեղեկություններ այն մասին, որ ռուս բարձրաստիճան քաղաքական պաշտոնյանները և հատուկ ծառայությունները նախատեսել էին Դոնալդ Թրամփի վրա ազդել խորհրդականների միջոցով: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը Փոլ Մանաֆորթի, որը գլխավորել է Թրամփի նախընտրական քարոզարշավը, և Մայքլ Ֆլինի մասին է. վերջինս եղել է Թրամփի խորհրդականը:

Պարբերականի տվյալներով՝ հավաքված տեղեկատվությունը բավականին հուսալի է համարվել՝ Հետախուզության դաշնային բյուրոյին փոխանցելու համար, որն հակահետախուզական հետաքննություն է սկսվել, այն դեռևս շարունակվում է:

Սակայն պարզ չէ՝ արդյոք ռուսները փորձել են ուղիղ ազդել Մանաֆորթի և Ֆլինի վրա, քանի որ երկուսն էլ հերքում են ռուսական կառավարության հետ կապերը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել