Araratnews.am-ը գրում է.

alalam_636004945010803953_25f_4x3

Գերմանիայի դաշնային խորհրդարանի նախագահի տեղակալ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի ղեկավարությամբ՝ պատգամավորների պատվիրակության այցը Թուրքիա վերջին պահին չեղյալ է հայտարարվել. հաղորդում է Detche Welle-ն:

Այցի չեղարկման պատճառը հայտնի չէ: Հայտնի է միայն, որ մայիսի 24-ին պատգամավորները մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ խոսելու են այցի չեղարկման պատճառների մասին:

Ռոթի գլխավորած պատվիրակության այցը պետք է տեղի ունենար մայիսի 25-28-ը: Թուրքիայում նրանք մտադիր էին հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել