«Երեկ Aгavot.am-ը ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանին հարցրեց՝ Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ի՞նչ է մեզ տալու, և առհասարակ ՀԱՊԿ-ի արդյունավետությունն ինչպե՞ս եք գնահատում, տեսակետներ կան, որ ՀԱՊԿ կառույցը ձևական բնույթ է կրում, երբ մեզ պետք է՝ իրենք ընդհանրապես մեր կողքին չեն: Լևոն Այվազյանը պատասխանեց, որ ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է: Ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ: Բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա միջազգային պաշտոն է, և գլխավոր քարտուղարն առաջին հերթին ՀԱՊԿ ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները պետք է առաջ տանի, ոչ միայն ՀՀ-ի:


Դա նույնն է, եթե ասենք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես գա Նորվեգիայի պաշտպանության շահերից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեայի շահերը պաշտպանի: Դա, իհարկե, այդպես չէ. «Մեր ազգային շահը ՀԱՊԿ շրջանակներում այն է, որ բարձրանան ՀԱՊԿ֊ի միջազգային վարկն ու հեղինակությունը, որպեսզի կատարելագործվի ռազմական կառավարման համակարգը, ռազմական բաղադրիչը դառնա ավելի գործուն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել