Newmag-ը գրում է.
 Polo Scolastico Paritario Don Bosco-ի ուսուցիչն աշխարհին հայտնի դարձավ իր հանձնարարություններով, որոնք տվել էր աշակերտներին՝ ամառային արձակուրդների համար: Ահա թե ինչ կետերից է բաղկացած Չեզարե Կատայի հանձնարարությունը:
  • Առավոտյան զբոսնեք: Եթե ծովին մոտ եք, ապա քայլեք ծովափի երկայնքով, նայեք ջրի հետ խաղացող արևի ճառագայթներին: Լսեք թռչունների երգը, զգացեք բնության շունչը: Այն կստիպի ձեզ երջանիկ զգալ:
  • Փորձեք կիրառել տարվա ընթացքում սովորած բառերը: Որքան դրանք շատ օգտագործեք, այնքան ավելի հետաքրքիր կլինի մտածելը: Ինչքան շատ մտքեր ունենք, այնքան տարբերվող կլինեք, այնքան ազատ կմատածեք:
  • Կարդացեք: Շատ կարդացեք: Ոչ այն պատճառով, որ պարտավոր եք: Կարդացեք, քանի որ ամառը ոգեշնչում է ունենալ արկածներ ու երազանքներ: Կարդալը նման է թռիչքի: Կարդալը նաև ընդդիմանալու ձև է:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել