Արյան վատ շրջանառությունը կարող է շատ պատճառներ ունենալ:

Դրանցից հիմնականներն են՝ խոլեստերինի բարձր մակարդակը, վատ սնվելը, չափից շատ աղի սնունդը և քիչ հեղուկի օգտագործումը:

Հագեցած ճարպերի շատ օգտագործումը հանգեցնում է բարձր խոլեստերինի՝ առաջացնելով արյունատար անոթների վնասում:

Ավելի լավ է՝ ֆիզիկական ակտիվությունը բարելավել արյան ավելի լավ շրջանառության համար:

Image result

Առավոտյան ձգում

  • Առավոտները պետք է ձգել վերջույթները:

Ընդհանուր վարժություն

  • Կանգնած դիրքում կանգնեք կրունկների վրա: Պետք է լարվածություն զգաք մկաններում, կրկնեք 10 անգամ:

Վարժություն պարանոցի համար

  • Պարանոցը թուլացրեք, գլուխը ձախ և աջ թեքեք, հաշվեք մինչև 10-ը: Հետո գլուխը շրջեք և խոնարհվեք: Ճռռոցը նշանակում է, որ հաջողության եք հասնում:

Սեղմումներ

  • 10 հենում պառկած դիրքով ձգում առավոտյան լոգանքից հետո: Դա էներգիա կտա ողջ օրվա համար:

Վարժություններ ոտքերի համար

  • Նստեք հատակին 90 աստիճան անկյան տակ, հետո բարձրացրեք ոտքերի մատները՝ կրունկը գետնին պահելով: Հետո դրանք դրեք հատակին: Սկզբում մի ոտքով արեք, հետո՝ երկու ոտքերով: Լիարժեք հավասարակշռություն կրունկների վրա:

Ոտքերի պտտում

  • Ոտքը պտտեք ժամսլաքի ուղղությամբ՝ աթոռին նստած, կրկնեք 10 անգամ: Դա կլավացնի ոտքերի շրջանառությունը և ճկունությունը:

Վարժություններ ձեռքերի համար

  • Ձգեք և քաշեք մի ձեռքի մատները, հետո բռունցք արեք և պահեք մի քանի վայրկյան: Հետո թուլացրեք և ձեռքը պտտեք շրջանաձև շարժումներով ուսից՝ մոտ 1 րոպե: Այս վարժությունը կանխում է ցնցումները՝ լավացնելով արյան շրջանառությունը:

Ոտքով զբոսնեք

  • Քայլքը սեղմում և թուլացնում է մկաններն ու խթանում է արյան շրջանառությունը: Զբոսնեք շաբաթական 2-3 անգամ, դա նաև սթրեսն է նվազեցնում:

Լող

  • Լողն ընդգրկում է բոլոր մկաններն ու խթանում է արյան շրջանառությունը: Դա լավ է բոլոր տարիքի մարդկանց համար, հատկապես նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն հոդերի և մկանների հետ:

Յոգա

  • Յոգան վերահսկողության տեխնիկա է, որը լավացնում է թթվածնի պարունակությունն արյան մեջ և մեծ ազդեցություն է ունենում արյան շրջանառության վրա:

Հեծանիվ և պարեր

  • Հեծանվասպորտը լավացնում է արյան շրջանառությունը մարմնի ներքևի մասերում: Պարերը լավացնում են արյան շրջանառությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել